Մեր մասին

«Արմավիրի զարգացման կենտրոն »

սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն

Կազմակերպության առաքելությունն է`
Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի



ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ



1.1. Աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը Հայաստանում։
1.2. Պաշտպանել մարդու իրավունքներն և ազատությունները Հայաստանում։
1.3. Աջակցել ազատ, թափանցիկ ու արդար ընտրությունների անցկացմանը Հայաստանում։

2.1. Նպաստել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
2.2. Աջակցել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և խրախուսել քաղաքացիների մասնակցությունը որոշումների ընդունման        գործընթացում։

3.1. Աջակցել և մատուցել ծառայություններ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց:
3.2. Իր շահառուներին տրամադրել անվճար խորհրդատվություն:

4.1. Մշակել, կազմել, հրատարակել և անվճար տարածել համապատասխան մասնագիտական նյութեր, հոդվածներ, և գրականություն:
4.2. Կազմակերպել սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ՝ ազգային և միջազգային մակարդակներով:

5.1. Իր կանոնադրական նպատակներից ու խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման        մարմիններին:
5.2. Նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակմանը, թափանցիկ ու հաշվետու կառավարման մեխանիզմների        ներդրմանը Հայաստանում։
5.3. Աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում։