Արմավիրի երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոն

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /«ԱԶԿ» ՀԿ/ Սեյվ դը չիլդրեն միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ 2016-2018թթ-ին իրականացրել է «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը, որի շրջանակներում Արմավիրում հիմնվել է երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոնը: Արմավիրի մարզի հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխա ծրագրի շրջանակներում «Արևածագ» կենտրոնում ստանում են սոցիալական և վերականգնողական ծառայություններ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր նաև շարժական ծառայությունների մատուցում Արարատի մարզում, որտեղ նույնպես բացակայում էին նմանատիպ ծառայությունները։

Կարդալ ավելին

Համագործակցություն նորարարական ձեռնարկատիրական կրթության համար

«Համագործակցություն նորարարական ձեռնարկատիրական կրթության համար» երկամյա ծրագիրը իրականացվում է Էրազմուս+ ծրագրի 2-րդ հիմնական գործողության շրջանակներում Վրաստանի, Էստոնիայի և Իտալիայի երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է զարգացնել կոնսորցիումի անդամ կազմակերպությունների կարողությունները երիտասարդական աշխատանքում նորարարական ձեռնարկատիրական կրթությունը խթանելու համար, որը կնպաստի երիտասարդների անհատական զարգացմանը ձեռնարկատիրական և զբաղվածության ոլորտներում։

Կարդալ ավելին

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:

Կարդալ ավելին

Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Կարդալ ավելին

ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էնեգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում

Կարդալ ավելին

Հաշմանդամ երեխաներ ունեցող ծնողների կարողությունների հզորացում

Ծրագրի նպատակն է բարձրացնել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի շահառուների ծնողների կարողությունները և գիտելիքները հաշմանդամության հարցերի շուրջ՝ նպաստելով իրենց երեխաների լավագույն ներգրավմանը: Ծրագրի նպատակներն են. Աջակցել ընտանիքներին նպաստելու երեխաների ֆիզիկական, սոցիալական և կրթական զարգացմանը Կազմակերպել դասընթացներ, սեմինարներ, հանդիպումներ՝ ծնողների գիտելիքները և կարողությունները հաշմանդամության հարցերի շուրջ բարձրացնելու նպատակով:

Կարդալ ավելին

6
Ընթացիկ ծրագրեր
64
Ավարտված ծրագրեր
43
Մեդիա
4
Գրադարան